Տարանտինոն 2-րդ անգամ հայր կդառնա

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Տարանտինոյի կինը՝ իսրայելցի երգչուհի և դերասանուհի Դանիելա Փիկը, երեխայի է սպասում։ Նշվում է, որ նա հղիության վաղ փուլում է, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Նշենք, որ 2020 թվականի փետրվարին Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել։ Փիկը որդուն՝ Լեոյին, լույս աշխարհ է բերել Թել Ավիվի կլինիկաներից մեկում։