Պրոդյուսերը՝ «5G ընտանիք» սիթքոմի շարունակության մասին

Նախորդ եթերաշրջանում Արմենիա TV–ն հեռարձակեց «5G ընտանիք» սիթքոմը։ Դավիթ աղաջանյանի, Մարինկա Խաչատրյանի, Անահիտ Կիրակոսյանի, Նաիրա Մովսիսյանի, Լևոն Հարությունյանի, Անուշիկ Առաքելյանի, Նորայր Նիկոյանի, Արմեն Բարսեղյանի և այլ դերասանների մասնակցությամբ հումորային նախագիծը բավականին մեծ լսարան ուներ։

Նախագծի ավարտից հետո հեռուստադիտողները հաճախ հետաքրքրվում են՝ արդյոք այն ունենալու է նոր եթերաշրջան։

Սիթքոմի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը Tert.am Life-ին հայտնել է, որ գարնանային եթերաշրջանում «5G ընտանիք» չի լինի, բայց հետագայում նախագիծը կշարունակվի՞, թե՞ ոչ, առայժմ իրենք էլ հստակ պատասխան չունեն։