Ադելը նշանադրության վերաբերյալ ենթադրությունների տեղիք է տվել՝ Brit Awards-ին ներկայանալով ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե մատանիով (լուսանկարներ)

Բրիտանացի երգչուհի Ադելը նշանադրության վերաբերյալ ենթադրությունների տեղիք է տվել՝ Brit Awards (BRITs) երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայանալով նշանադրության ադամանդե մատանիով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 33-ամյա երգչուհին, որը հանդիպում է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ, կրել է ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ մատանի:

Ադելը և Ռիչը միասին են 2021 թվականի սկզբից: Երգչուհին ավելի վաղ նշել է, որ իրեն շատ թեթև է զգում Փոլի հետ: