Զենդայան վնասվածք է ստացել «Euphoria»-ի նկարահանման ընթացքում

Դերասանուհի Զենդայան հայտնել է, որ ոտքի վնասվածք է ստացել Euphoria սերիալի երկրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայի նկարահանումների ժամանակ։

Ինչպես նշում է Entertainment Weekly-ն, դերասանուհին վնասվածք է ստացել, երբ նրա կերպարը՝ Ռուն, ոտքով հարվածել է քրոջ սենյակի դռանը՝ փորձելով թաքցրած թմրանյութեր գտնել։

«Դժվար օր էր. ես վնասվածք էի ստացել։ Ոտքերիս վրա վնասված մասեր և մի քանի կապտուկներ կային»,- հիշել է Զենդայան։

Euphoria սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2019 թվականին։ Երիտասարդների, կախվածությունների և հարաբերությունների մասին սերիալը ունեցավ նաև երկրորդ եթերաշրջան, որի պրեմիերան կայացավ 2022 թվականի հունվարի 10-ին՝ HBO Max-ով։