Աստղագուշակ փետրվարի 10-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք բազում օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության ու աջակցության համար: Ձեր բարեհամբույր լինելն ուժեղ տպավորություն կթողնի որոշ մարդկանց վրա, նրանք միանգամից կուզենան ընկերանալ ձեզ հետ: Ե՛վ անձնական, և՛ գործնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, վեճերի առիթներ չեն ստեղծվի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Կարող եք դիմել պետկազմակերպություններին, պաշտոնական հարցումներ կազմել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Դուք կկարողանաք ամեն ինչ արագ անել, խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք արմատապես փոխել ձեր կյանքը: Այսօր կարող է թվալ, որ նախկինում սխալ եք վարվել ու պետք է անմիջապես նոր ձևով գործել: Բայց ավելի օգտակար կլինի մի փոքր սպասելը, ստեղծված իրավիճակը գնահատելը և վստահելի մարդու հետ խորհրդակցելը: Պահի հույզերի տակ գործած արարքները հազիվ թե անհրաժեշտ պտուղները տան: Իսկ ահա լավ մտածված գործողությունները կօգնեն հասնել նպատակին:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Ամենաբարենպաստ օրը չի լինելու գործարքների ու գնումների համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հավանական են անսպասելի ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է կարևոր զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել, ինչպես նաև ծրագրերն ու հեռանկարները քննարկելու համար: Կարող եք շոշափել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու թեժ վեճեր շատ են եղել: Այսօր կհաջողվի պայմանավորվել ամեն ինչի մասին, լուծում գտնել, որից բոլորը գոհ կմնան: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու նկատում են միայն ուրիշի թերությունները:

Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն: Իսկ ահա նոր գործերի հետ կապված դժվարություններ կառաջանան, բայց միայն առաջին փուլում: Համբերատար եղեք ու համառություն դրսևորեք. ամեն ինչ կստացվի, բայց ոչ միանգամից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այն, ինչ այսօր կասեք, շրջապատողներն ուշադիր կլսեն ու երկար կհիշեն: Այնպես որ՝ խոստումների հարցում զգույշ եղեք: Չի կարելի կիսվել չստուգված տեղեկատվությամբ, կանխատեսումներով, որոնց ճշգրտության հարցում վստահ չեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նրանց, ովքեր կասկածում էին դրանում: Ընկերների հետ հանդիպումները կուրախացնեն, հատկապես, եթե միասին ուղևորության մեկնեք կամ նոր բանով զբաղվեք:

Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները: Եթե կենտրոնանաք դրանց վրա, անպայման լուծում կգտնեք, միանգամից ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Հնարավոր է՝ այն ձեզ ձանձրալի թվա, քանի որ բարդ առաջադրանքը փայլուն ավարտելու, կարևոր հաղթանակ տոնելու, հերոսություններ անելու և աշխարհը դեպի լավը փոխելու հնարավորություն չի տա: Բայց դուք կուտակված գործերից գլուխ կհանեք, որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կքննարկեք ուշադրություն պահանջող հարցերը:

Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը կունենան: Պատրաստ եղեք երկար զրույցների: Երբեմն դրանք տհաճ կլինեն, բայց շատ բան կպարզեն, կօգնեն դեպի լավը փոխել հարաբերությունները: Երեկոն ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը անհանգիստ, ժամանակ առ ժամանակ լարված, բայց շատ արդյունավետ կանցնի: Շտապ գործեր սպասվածից շատ կլինեն, միանգամից չեք հասկանա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շրջապատողներն ավելի հաճախ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Կողքից խորհուրդները կարող են լրիվ անօգուտ լինել, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Չնայած ազատ ժամանակ այսօր քիչ կունենաք, աշխատեք բոլոր դեպքերում շփվել ընկերների հետ, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է, որը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Պատասխաններ կգտնվեն վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին, պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել դրված նպատակներին ավելի արագ հասնելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել հին ծրագրերից լրիվ նորերի համար: Դուք դա ցավով կանեք, բայց շուտով կհասկանաք, որ ամեն ինչ լավ է դասավորվել:

Այսօր ձեզ կուրախացնեն ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, խոսել տագնապների ու մտավախությունների մասին, միասին պատասխաններ գտնել վաղուց հանգիստ չտվող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վառ ու հիշարժան կլինի: Այն կարող է անսովոր իրադարձություններ բերել, որոնք ձեզ կոգեշնչեն, կհուշեն՝ դեպի ուր է պետք շարժվել: Հնարավորություն կունենաք շփվել ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի ու ճիշտ էլ կվարվեք. շուտով պարզ կդառնա՝ ինչպես է լավ օգտագործել այդ գումարը: Չեն բացառվում նվերները՝ ոչ թանկարժեք, բայց ուրախացնող:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ բանի կարող եք հասնել: Չի կարելի ասել, որ հեշտ է լինելու. ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, համախոհները հնարավոր է չաջակցեն, մանր-մունր թյուրիմացություններ կլինեն: Բայց դուք դժվարությունների առաջ չեք ընկրկի, ամեն ինչից գլուխ կհանեք: Ձեր հաջողություններն ուշադրություն կգրավեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Օրը հրաշալի կլինի պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական ուղևորությունները: Երկու դեպքում էլ ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած օրը հազիվ թե հանգիստ անցնի, դուք գոհ կմնաք, թե ինչպես է այն դասավորվում: Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, լուծել ուշադրություն պահանջող մանր-մունր հարցերը: Հնարավորություն կունենաք օգնել նախկինում ձեզ կարևոր ծառայություններ մատուցած մարդկանց: Որոշ Այծեղջյուրներ հին գործնական կապերը վերականգնելու շանս կունենան:

Օրվա առաջին կեսին պիտի արագ գործեք, մտորումների համար ժամանակ չի մնա: Փոխարենը հետո ծրագրերի մասին մտածելու, դրանք համախոհների հետ քննարկելու համար բարենպաստ ժամանակ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է շփումների համար: Ինչքան կարևոր լինեն հանդիպումները, այնքան լավ կանցնեն դրանք: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, պարզապես պիտի լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք, ապա փորձ ձեռք կբերեք, որը ձեզ դեռ պետք կգա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը կամ կվարձատրեն մի աշխատանքի դիմաց, որը վաղուց են արել: Հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր աշխատանքի համար: Հազիվ թե դրանից ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի: Բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել օգնությունից, եթե այն առաջարկեն: Համախոհների խումբ հավաքելու շանս կլինի, նրանց հետ միասին կարևոր հաղթանակներ կտոնեք:
Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունն աշխատավայրում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի համար. դրանք ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: