Հոլիվուդյան «House of Gucci»-ից դժգոհ Գուչիի ընտանիքը սեփական ֆիլմը կնկարահանի

G_00924_RC Lady Gaga stars as Patrizia Reggiani in Ridley Scott’s HOUSE OF GUCCI A Metro Goldwyn Mayer Pictures film Photo credit: Fabio Lovino © 2021 Metro-Goldwyn-Mayer Pictures Inc. All Rights Reserved.

Գուչի ընտանիքն աշխատում է Sky Studios թիմի հետ՝ արտադրելով մի շարք վավերագրական ֆիլմեր և գեղարվեստական ​​հեռուստատեսային ֆիլմ աշխարհահռչակ նորաձևության կայսրության պատմության և բիզնեսի մասին: Ըստ Variety ամսագրի՝ Gucci-ն դժգոհ է եղել Լեդի Գագայի դերակատարմամբ հոլիվուդյան The House of Gucci ֆիլմում:

Գործադիր պրոդյուսերը կդառնա Ջորջիո Գուչին, որը նորաձևության բիզնեսի հիմնադիրների ընտանիքի անդամ է։

Նկարահանող խմբի ներկայացուցիչները նշել են, որ և՛ վավերագրական ֆիլմերը, և՛ հեռուստանովելն առաջին հերթին նախատեսված են իտալախոս հանդիսատեսի համար, սակայն ապագայում ակնկալում են պրեմիերա ունենալ այլ երկրներում։