Քիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարվել է Vogue-ի համար

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն իր երեխաների հետ անսպասելիորեն զարդարել է ամերիկյան Vogue-ի էջերը։

41-ամյա գեղեցկուհին ամսագրի շապիկին հայտնվել է տարօրինակ տեսք ունեցող արտասովոր կորսետով և կիպ կիսաշրջազգեստով, որն ընդգծել է նրա գրավիչ ազդրերը։

Քիմը ամսագրի էջերին հայտնվել է համեստ գիմահարդարմամբ և արձակած մազերով։ Նա անմիջականորեն նայում է տեսախցիկի օբյեկտիվին՝ ցուցաբերելով որոշակի անտարբերություն։