«Պատահական է եղել»․ Instagram-ում օրալ սեքսի տեսանյութի համար ռեփերն արդարացել է

Ամերիկացի ռեփեր Nelly-ն (Քորնել Հեյնս) TMZ-ին տված հարցազրույցում ներողություն է խնդրել Instagram-ի Stories-ում պատահաբար այն տեսանյութը հրապարակելու համար, որում աղջիկը օրալ սեքս է անում իր հետ։

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում տեսանյութում պատկերված կնոջից, ինչպես նաև նրա ընտանիքից, քանի որ այս տեսանյութի հրապարակայնությունը նրանց համար անցանկալի է։ Սա հին տեսանյութ է, որը ես երբեք չեմ ցանկացել տեղադրել»,- ասել է Հեյնսը:

Այն մեկ րոպեանոց տեսանյութ է, որը հայտնվել է ռեփերի բլոգում երեքշաբթի՝ փետրվարի 8-ին։ Տեսանյութում լսվում է ռեփերի ձայնը, մասամբ երևում է նաև աղջկա դեմքը։ Տեսանյութն արագ ջնջվել է, սակայն Nelly-ի հետևորդներին հաջողվել է ֆիքսել մի հատված, որը հանրաճանաչություն է ձեռք բերել Twitter-ում։