Երաժիշտ Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել Վահան Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ երաժիշտը մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանի հետ: Երգի հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։
«Ինչպես վերջին շրջանի մի քանի երգեր, այս ստեղծագործությունը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստղեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ, որ դրան համահունչ երաժշտություն ծնվեց։ Երգը երաժշտասերներին եմ ներկայացնում Տերյանի 137-ամյակի առթիվ»,- նշում է Վահագ Ռաշը: