Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես ամուսնալուծվել են

Դերասաններ Մեգան Ֆոքսն ու Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Դատարանը նրանց հարաբերություններին վերջ է դրել երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, հայտնում է TMZ-ը։

Ըստ հրատարակչության՝ փաստաթղթերում ալիմենտի մասին խոսք չկա։ Նախկին ամուսինները հաշտության պայմանագիր են կնքել և պայմանավորվել իրենց երեք ընդհանուր երեխաների՝ իննամյա Նոյի, յոթամյա Բոդիի և հինգամյա Ջորնիի համատեղ խնամակալության մասին։

Քանի որ զույգը մինչամուսնական պայմանագիր չի ունեցել, Կալիֆորնիայի օրենքի համաձայն՝ ամուսնության տասը տարիների ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը կբաժանվի 50/50-ով:

Բացի այդ, դերասանուհին, ով ամուսնության ընթացքում կրում էր Գրին ազգանունը, կրկին դարձել է Ֆոքս։