Քանյե Ուեսթը Բիլի Այլիշից պահանջել է ներողություն խնդրել

Քանյե Ուեսթը շարունակում է հանրային պարզաբանումներ պահանջել համացանցում: Այս անգամ ռեփերը վիճաբանել է Բիլի Այլիշի հետ։

Արտիստը Instagram-ում գրառում է կատարել՝ երգչուհուց պահանջելով ներողություն խնդրել Ատլանտայում իր համերգի ժամանակ Թրևիս Սքոթին իբր վիրավորելու համար։

«Բիլի, մենք սիրում ենք քեզ, խնդրում եմ ներողություն խնդրեք Թրավից (Թրևիս Սքոթ) և զոհերի ընտանիքներից»,- սկսել է ռեփերը: «Ոչ ոք չէր ցանկանում, որ դա տեղի ունենա (խոսքը Astroworld փառատոնի ողբերգության մասին է): Թրավը չգիտեր, թե ինչ է կատարվում, երբ նա բեմում էր: Եվ նա վիրավորվեց կատարվածից։ Եվ այո, Թրավն ինձ հետ կլինի Coachella-ում (երաժշտական ​​փառատոն), բայց հիմա ինձ պետք է, որ Բիլլին ներողություն խնդրի»,- եզրափակել է նա:

Դրանից հետո երգչուհին Քանյեին պատասխանել է մեկնաբանություններում. «Ես ոչ մի բառ չեմ ասել Թրևիսի մասին։ Պարզապես օգնում եմ երկրպագուին»:

Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Բիլլի Այլիշը նկատել էր մի աղջկա, որը տեղում անշարժացած կանգնած էր։ Հետո երգչուհին դադարեցրել է շոուն ու բժիշկներին օգնության կանչել։ Դրանից հետո աստղը բոլոր ներկաներին խնդրել է հանգստանալ, խորը շունչ քաշել և անհրաժեշտ հեռավորության վրա լինել միմյանցից՝ վատ դեպքերից խուսափելու համար։