Դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 68-ամյակը։
Դերասանի կինը՝ դերասանուհի Աննա Էլբակյանը և դուտրը՝ Լիլի Էլբակյանը, սոցցանցերի էջերում շնորհավորել են հոբելյարի տարեդարձը։
«Սերը իրենը չի փնտրում…»,- ամուսնու հետ համատեղ լուսանկարին կից գրել է Աննա Էլբակյանը։
«Իմ սիրուն պապ, ծնունդդ շնորհվոր, ես սիրում եմ քեզ»,- հրապարակելով հոր լուսանկրը՝ գրել է Լիլի Էլբակյանը։
Ժողովրդական արտիստի համար անակնկալ են պատրաստել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններն ու անձնակազմը։