One Direction-ի աստղի համերգին մարդիկ են տուժել

One Direction խմբի անդամ Լուի Թոմլինսոնի համերգի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, հայտնում է The Sun-ը:

Փետրվարի 10-ին Թոմլինսոնը ելույթ է ունեցել Վաշինգտոնում։ The Anthem-ի ներկայացուցիչները, որտեղ տեղի է ունեցել շոուն, պնդում են, որ ոչ ոք չի տուժել:

Սակայն ականատեսները նշում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Հանդիսատեսներից մեկի խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է, նրանց դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ Շատերը, նրա խոսքով, իրենց վատ են զգացել, իսկ կայքի ներկայացուցիչները ջուր են բաժանել։

Ինքն՝ արտիստը ևս ուշադրություն է դարձրել տվյալ միջադեպին։ «Մի փոքր հետ քաշվեք. եկեք մի քիչ թիմային աշխատանք տանենք»,- ասում է Թոմլինսոնը համերգի ժամանակ արված տեսանյութերից մեկում։ Ամբոխին կարգի հրավիրելու համար աստղը ստիպված է եղել երկու անգամ մի քանի րոպեով ընդհատել համերգը։