«Ամուսնացիր Բուզովայի հետ» շոուի մասնակից Ալեքսանդր Գրինևը քրեական գործով մեղադրյալ է դարձել, հայտնում է kp.ru-ն։
2021 թվականի վերջին Գրինևը մերձմոսկովյան Ռոմաշկովո գյուղի աստիճանահարթակում ծեծկռտուքի մեջ է մտել հարևանի հետ։
Հարևանը ոստիկանություն հայտարարություն է գրել 33-ամյա Գրինևի դեմ, տղամարդը տնային կալանքի տակ է։ Ի պաշտպանություն նա ասում է, որ հարևանը, իբր, հարբած վիճակում, իրեն ագրեսիվ է պահել՝ փորձելով Գրինևին, նրա ընկերուհուն և նրանց շներին վռնդել տարածքից։ «Մենք սովորական շներ ունենք՝ ոչ կռվող, ոչ վտանգավոր։ Քայլելիս ոչինչ չենք կոտրել։ Այս մարդը շարունակ հրում ու սրում էր հակամարտությունը, մեր վեճը վերածվեց ծեծկռտուքի»,- ասել է Գրինևը՝ հավելելով, որ չի իմացել քրեական հետապնդման մասին և ինքն էլ հայտարարություն է գրել հարևանին։
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն պատիժը՝ «Դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը» նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով: