Առաջին անգամ հայազգի պրոդյուսեր է առաջադրվել «Օսկարի»

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար առաջին անգամ հայազգի պրոդյուսեր է առաջադրվել։

Ինչպես տեղեկացնում Է Կանադայի հայկական համայնքի «Horizon Weekly» առցանց պարբերականը, «Շան իշխանություն» ֆիլմի համապրոդյուսերը Տանյա Սեգատչյանն է։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Քեմփիոնն է, գլխավոր դերերը մարմնավորել են Բենեդիկտ Քամբերբեչը, Քիրստեն Դանսթը, Ջեսի Պլեմոնսը և Քոդի Սմիթ-Մակֆին (այս ֆիլմը Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Կանադայի համատեղ արտադրանքն է):

Հիշեցնենք` ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում մարտի 27-ին։