«Նորմալ նկար էլ չունի»․Քանյե Ուեսթը կրկին սպառնում է Քիմ Քարդաշյանի ընկերոջը

Ռեփեր Քանյե Ուեսթը շարունակում է անհանգստացնել նախկին կնոջը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրեցյալ, դերասան Փիթ Դևիդսոնին։ Ռեփերը մեկ անգամ չէ, որ հարձակումներ է գործել դերասանի ուղղությամբ և չի ծրագրում կանգ առնել։ Ուեսթը մի քանի անգամ սպառնացել է Փիթին, ապա լուրեր է տարածել, որ Փիթը ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Իսկ նոր գրառման մեջ Քանյեն ոչ միայն սպառնում է Քիմի ընկերոջը, այլև Փիթին անվանում է «Skete»(գռռեհիկ ժարգոնային բառ)։

Նոր գրառման մեջ Քանյեն հրապարակել է «Marvel»-ի ֆիլմերի աֆիշների նմանությամբ նկար, որի մի կողմում ինքն ու իր ընկերներն են, իսկ մյուսում՝ Փիթ Դեվիդսոնը, Քիմը, Բիլլի Այլիշը, Թեյլոր Սվիֆտը՝ մարդիկ, որոնց հետ ռեփերը խնդիրներ ունի։

«Ամբողջ ինտերնետում «Skete»-ից գոնե մի նորմալ նկար չկա»,- վերնագրել է Քանյեն նկարը։

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթը պարբերաբար հրապարակումներ է կատարում «Ինստագրամի» իր էջում, ապա ջնջում դրանք։