Հայտնի է «Սուր հովարներ»-ի եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերայի օրը

Բրիտանական հայտնի «Սուր հովարներ» սերիալի եզրափակիչի առաջին էպիզոդի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 24-ին Բիրմինգհեմում:

Հաղորդվում է, որ Բիրմինգհեմում Cineworld կինոթատրոնի դիմաց տոմս գնել ցանկացողների մեծ հերթ է գոյացել: Ռեժիսոր Էնթոնի Բիրնը հարցազրույցում հաստատել է թողարկման ամսաթիվը:

Հավելենք, որ հայտնի հեռուստասերիալի առաջին սերիայի պերմիերան կայացել է դեռ 2013 թվականին։ Սերիալը կարճ ժամանակահատվածում մեծ ժողովրդականություն է վայելել։