«Գրեթե վստահ եմ, որ դա ճիշտ չէ». Շահնազարովի որդին` հոր և քրոջ «հակամարտության» մասին

Հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Կարեն Շահնազարովը հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ նա պատրաստվում է իր դուստր Աննայից դատի միջոցով բաժին ստանալ Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանից։

Օրերս Telegram ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Շահնազարովը մտադիր է 36-ամյա դստերը դատի տալ բնակարանի մի մասի իրավունքի համար`պատճառաբանելով, որ հենց ինքն է հոգում կոմունալ բոլոր ծախսերը, վճարում գույքահարկը։

Միևնույն ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում Կարեն Շահնազարովի հետ կապված ոչ մի հիշատակում չկա:

«Ըստ երևույթին, խոսքը դեռ նախնական փուլի մասին է»,- գրում է պարբերականը:

Ինքը` ռեժիսորը, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։

Միաժամանակ, նրա որդին՝ Իվանը, լրագրողներին հայտնել է, որ այդ գործի մասին ոչինչ չգիտի։

«Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում, ոչ մի դատարանի մասին ոչինչ չգիտեմ։ Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, դա ճիշտ չէ: Գրեթե վստահ եմ»,- ասել է նա։

Հավելենք, որ Շահնազարովը ևս երկու երեխա ունի երրորդ ամուսնությունից։ Հողորդավարուհի Դարյա Մայորովան ռեժիսորից երկու երեխա է ունեցել` Իվանին և Վասիլիին։

Հայտնի ռեժիսորը երեք անգամ է ամուսնացել։ Աննան ծնվել է երկրորդ` Ելենա Սետունսկայայի հետ ամուսնությունից։ Զույգը բաժանվել է շատ վաղուց, և1989-ին Ելենան դստեր հետ մեկնել է ԱՄՆ, այդ ժամանակից ի վեր նա դստերը չի տեսել: Աննայի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 20 տարի անց։

Աղջիկն այժմ նկարահանվում է ֆիլմերում: Բայց, ինչպես մի առիթով խոստովանել է ռեժիսորը, նա բոլորովին այլ մենթալիտետի և բարքերի կրող է։