Որովհետև ես քո գլխավոր երկրպագուն եմ. Ուեսթը հրապարակել է Քիմի հետ նամակագրությունը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր և նախկին կնոջ՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը, որտեղ խոստովանել է, որ ինքն է Քարդաշյանի գլխավոր երկրպագուն։ Չնայած նրան, որ ռեփերը արդեն ջնջել է հրապարակումը, այն հայտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում։

The Independent պարբերականը հայտնում է, որ հրապարակված նամակագրության «սքրինշոթում», Քիմը քննադատում է Ուեսթին, որ վերջինս «վտանգավոր և սարսափելի միջավայր» է ստեղծել իր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի համար:

«Եթե ինչ-որ մեկը վնասի Փիթին, դա կլինի քո մեղքը»,- գրել է Քարդաշյանը։

Նամակագրության մեջ Քիմը հետաքրքրվել է, թե ինչու է Քանյեն հրապարակային դարձնում իրենց անձնական կյանքը։

Ռեփերը կրկին իրեն բնորոշ հայտարարություն է արել` նշելով, որ ինքն էլ Քիմի երկրպագուն է։

«Որովհետև ես քո գլխավոր երկրպագուն եմ։ Թող բոլորն իմանան»,- պատասխանել է Ուեսթը։

Վերջերս հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը բաժանվել է ընկերուհուց՝ ամերիկացի մոդել և դերասանուհի Ջուլյա Ֆոքսից։ Ուեսթը գրել էր, որ ցանկանում է վերամիավորվել իր ընտանիքի հետ և շատ կուզեր, որ կինն իր կողքին նստած լիներ։