Հայտնի են «Օսկար 2022»-ի հաղորդավարների անունները

«Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը կունենա երեք հաղորդավար: Նրանք են ստենդ-ափ կատակերգուներ Էմի Շումերն ու Վանդա Սայքսը, ինչպես նաև դերասանուհի Ռեգինա Հոլը: Այս մասին գրել է Variety-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Ինսայդերը նշել է, որ արտիստների եռյակն այժմ բանակցությունների վերջին փուլում է կինոմրցանակաբաշխության ժամանակ պարտականությունների համար։

Այս պահին արտիստների և ABC-ի ներկայացուցիչները, որը հեռարձակելու է միջոցառումը, չեն մեկնաբանել այս տեղեկությունը։