«Բեթմենի» երկրպագուն բաց կթողնի իր երեխայի ծնունդը՝ պրեմիերային գնալու և սփոյլերներից խուսափելու համար

«Բեթմեն» ֆիլմի երկրպագուն բաց կթողնի իր երեխայի ծնունդը, քանի որ պատրաստվում է գնալ ֆիլմի պրեմիերային։ Այդ մասին Reddit-ում պատմել է նրա կինը:

«Ինչպես գիտեք, Բեթմենի նոր ֆիլմը դուրս կգա մարտի սկզբին: Ամուսինս նման բաների մեծ երկրպագու է և ցանկանում է տեսնել այն պրեմիերայի օրը: Խնդիրն այն է, որ իմ ծննդաբերության հավանական օրը հենց այդ օրն է»,- գրել է կինը։

Տղամարդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ միայն առաջին օրը, ֆիլմը դիտելով, կկարողանա խուսափել սփոյլերներից: