«Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմ առաջ է անցել նույնիսկ «Ավատար»-ից

«Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմն առաջ է անցել «Ավատար»-ից՝ ԱՄՆ-ում վաճառված տոմսերի քանակով: Ֆիլմի եկամուտը Հյուսիսային Ամերիկայում գերազանցել է 760,5 միլիոն դոլարը, որը Ջեյմս Քեմերոնի նախագծին հաջողվել է հավաքել մի քանի թողարկումների արդյունքում։

«Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը նման ակնառու նվաճում է գրանցել ընդամենն իններորդ շաբաթվա ընթացքում, մինչդեռ «Ավատար»-ի դեպքում դա հաջողվել է անել ինն ամիսում:

Այսպիսով, Sony-ի և Marvel-ի համատեղ նախագիծը երրորդ տեղն է զբաղեցրել ամերիկյան կինոշուկայի պատմության ամենահաջող ֆիլմերի վարկանիշում։