Ջոնի Դեփը ոսկե մեդալ է ստացել Սերբիային մատուցած ծառայությունների համար

Ջոնի Դեփը մեդալ է ստացել Սերբիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և պատմել Կուստուրիցայի հետ բարեկամության մասին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պետականության տոնին դերասան Ջոնի Դեփին ոսկե մեդալ է հանձնել երկրի հասարակական-մշակութային զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար:

1993-ին դերասանը գլխավոր դերակատարն է եղել Էմիր Կուստուրիցայի «Արիզոնայի երազանք» անգլալեզու ֆիլմում, որը Բեռլինի կինոփառատոնին հատուկ մրցանակ է նվաճել:
Դեփը միջոցառման ժամանակ պատմել է ֆիլմի ռեժիսորի հետ բարեկամական հարաբերությունների մասին և նշել, որ մրցանակն իր համար մեծ պատիվ է։

2021-ի հոկտեմբերին Դեփն այցելել է նաև Բելգրադ՝ «Puffins Impossible» անիմացիոն սերիալի շնորհանդեսի համար, որում հնչյունավորել է գլխավոր դերը: Սերբ-իտալական արտադրության սերիալի պրոդյուսերը Միլոշ Բիկովիչի ընկերությունն է։