Ինչի մասին է լինելու «Dune 2» ֆիլմը և երբ այն էկրան կբարձրանա

Դենիս Վիլնյովն օրերս հարցազրույց է տվել Empire-ին, որտեղ խոսել է «Dune» ֆիլմի շարունակության աշխատանքների մասին։ Ֆիլմը հիմնված է Ֆրենկ Հերբերտի վեպի վրա և պատմում է հեռավոր ապագայի մասին: Մարդկությունը հաստատվել է հեռավոր մոլորակներում, և հզորագույն ընտանիքները մշտապես պայքարում են բնակելի տարածությունում իշխանության համար:

«Dune»-ի երկրորդ մասում, ռեժիսորի խոսքով, կհայտնվեն նոր կերպարներ, ավելի շատ կենտրոնանալու է Հարկոնեն տան վրա, իսկ ֆիլմի սցենարն արդեն ամբողջությամբ պատրաստ է։ Նկարահանումները նախատեսվում են այս ամառվա վերջին, սակայն պրեմիերային պետք է սպասել՝ այն նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերին։

Ի դեպ, առաջին մասում նկարահանված հերոսներից շատերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Dune-ի շարունակությանը՝ Թիմոտի Շալամեն, Զենդայան, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Խավիեր Բարդեմը, Ջոշ Բրոլինը, Ստելլան Սկարսգարդը։