MakSim-ը խոստովանել է, որ երգի պատճառով վիճել է Եգոր Կրիդի հետ

Երգչուհի MakSim-ը (Մարինա Մաքսիմովա) հիշել է, թե ինչպես է 15 րոպե վիճել Եգոր Կրիդի հետ՝ թրեքը ձայնագրելիս։ Այս մասին գրում է երգչուհու պաշտոնական էջը VK-ում։

«Երբ մենք հանդիպեցինք, առաջին 15 րոպեների ընթացքում՝  որպես երկու ստեղծագործ անձնավորություններ այնքան վիճաբանեցինք, որ շրջապատող օգնականները կպել էին պատերին և լուռ հետևում էին»,- հիշել է Մաքսիմովան:

Նա նաև հավելել է, որ վեճն ավարտվել է Կրիդի «տղամարդկային» արարքի շնորհիվ։ Նա մոտեցել է MakSim-ին, գրկել նրան ու առաջարկել դադարեցնել վեճը։ Դրանից հետո Մաքսիմովան խոստովանել է, որ «հալվել» է նման վերաբերմունքից։

Խոսքը Կրիդի և MakSim-ի համատեղ «Отпускаю» երգի մասին է․ այն պրեմիերայից մեկ օր անց գլխավորել է Apple Music-ի չարթերը։