Հայտնի են Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Բեռլինի կինոփառատոնն այս տարի անցկացվում է փետրվարի 10-20-ը։

Բեռլինալեի գլխավոր մրցանակին ՝ «Ոսկե արջին», արժանացել է ռեժիսոր Կառլա Սիմոնի իսպանա-իտալական «Ալկարաս» ֆիլմը:

«Արծաթե արջը» ստացել է հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Գրողի ֆիլմը» կինոնկարը: Այս մասին հայտնում է փառատոնի կայքը։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Կլեր Դենին («Սայրի երկու կողմերը»)։ Լավագույն գլխավոր դերի համար մրցանակը տրվել է գերմանացի դերասանուհի Մելթեմ Կապթանին, որը խաղացել է «Ռաբիե Կուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի» ֆիլմում: Ֆիլմի սցենարիստ Լայլա Սթիլերը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգևատրվել է դերասանուհի Լաուրա Բասուկին («Նախկինում, հիմա և հետո»):

Ռուս ռեժիսոր Անաստասիա Վեբերի «Տրեպը» («Трэп») Բեռլինի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմը: Անաստասիա Վեբերը Սանկտ Պետերբուրգի նոր կինոյի դպրոցի շրջանավարտ է: