Աստղագուշակ փետրվարի 18-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Լավ է առավոտյան կարևոր հարցեր չքննարկեք, լուրջ գործերի համար էլ այդ շրջանը բարենպաստ չի լինի: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ուժերը հավաքելու համար:

Օրվա երկրորդ կեսը լավ կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական հանդիպումների, և՛ բարդ առաջադրանքները լուծելու համար: Հնարավոր է՝ ստիպված լինեք մի քանի բանի մասին միաժամանակ մտածել, բայց դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի, հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է հանդիպումների և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելն ու զրուցակիցներին ձեր գաղափարներով հետաքրքրելը, ձեր իրավացիության մեջ նրանց համոզելը դժվար չի լինի: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Նոր ծանոթներն ամենայն հավանականությամբ միանգամից կուզենան ընկերանալ ձեզ հետ:

Ողջ օրվա ընթացքում ուշադիր է պետք լսել ինտուիցիայի ձայնին, և դա թույլ կտա խուսափել շատ տհաճություններից: Կհաջողվի արագ կարևոր նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի աշխատանքի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Հնարավոր են առաջարկներ, որոնցից չեք ուզենա հրաժարվել: Եթե այսօր նոր բան ստանձնեք, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ, ձեզ չեն վախեցնի: Դուք անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Այսօր դուք սովորականից ավելի նեղացկոտ կլինեք, սուր կարձագանքեք նույնիսկ անմեղ նկատողություններին: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ օրվա վերջին հարաբերություններում ներդաշնակությունը անպայման կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա ընթացքում հանգստությունը պահպանելը հեշտ չի լինի: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, ոչ միայն խնդիրները, այլև հնարավորությունները նկատելը, որոնք անպայման այսօր կընձեռվեն: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով ունակ կլինի ուրախացնել ու ոգեշնչել ձեզ:

Ցանկալի չէ գումարի հետ կապված կարևոր հարցերը լուծելը: Եթե դա անելն անհրաժեշտություն լինի, մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել: Իսկ ահա հանգստի ու զվարճանքների համար օրը պարզապես հրաշալի կլինի: Դուք անպայման հաճելի ընկերակցություն կգտնեք, հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հագեցած, հետաքրքիր, բայց բավական հոգնեցնող կլինի: Դուք շատ բան պիտի անեք ու հազիվ թե հաջողվի օգնականներ գտնել, որոնց վրա կարող եք հույս դնել: Ամենալուրջ հարցերի լուծումը հաստատ չարժե ոչ մեկին վստահել. դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի:

Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, ավարտին հասցնել այն, ինչ մյուսներն են սկսել: Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, դուք կկարողանաք իսկապես հետաքրքիր մի բանով զբաղվել ու արագ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե առանց մանր-մունր թյուրիմացությունների անցնի: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը գերակշռող է լինելու: Դուք կարող եք ուղղել հին սխալները, ինչպես նաև ավարտել ավելի վաղ սկսածը: Հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, եթե դժվարություններ առաջանան:

Մտերիմների համար այսօր կարևոր կլինեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Երեկոն լավը կլինի շփումների համար. շատ բաների մասին կարող եք զրուցել, միասին ապագայի հետ կապված լուրջ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերի վրա կենտրոնանալը այսօր սովորականից բարդ կլինի: Կշեղեն մեկ ապագայի մասին մտքերը, մեկ վաղուց եղածի մասին հուշերը: Շրջապատողներն էլ չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել. հաճախ կդիմեն ձեզ հարցերով, խորհուրդներ կտան, զրույցի համար հին ու նոր թեմաներ կգտնեն:

Բայց դուք բոլոր դեպքերում գլուխ կհանեք կարևոր առաջադրանքից կամ պատասխան կգտնեք այն հացրին, որի շուրջ երկար ժամանակ մտածել եք: Բացի այդ, նոր գաղափարներ կունենաք: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք դրանք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի մասին զրուցելու, ապագայի մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Կարող եք օգնականներ գտնել, մարդկանց, որոնց աջակցությամբ կկարողանաք իրագործել ամենահամարձակ գաղափարները: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք պահանջկոտ մարդկանց վրա, որոնք շրջապատողներից շատ բան են սպասում, միայն ուրիշների թերություններն են նկատում:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Անսովոր վայրերում լինելու և այնպիսի բաներ տեսնելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Չեն բացառվում ճանապարհին անսովոր հանդիպումներն ու ծանոթությունները, որոնցից ընկերություն կամ սիրային պատմություն կարող է սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Կօգնի ինտուիցիան, որի շնորհիվ արագ կհասկանաք՝ ինչպես է լավ վարվել, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի: Հավանական են օգտակար ծանոթություններ, գործնական առաջարկներ: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք աշխատանքը փոխելու մասին, այսօր նման հնարավորություն կընձեռվի:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, մեծ հաճույք կստանաք ամենատարբեր հարցերը քննարկելուց: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք արագ կշահեք նրանց համակրանքը, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար շրջապատողներին շատ մեծ պահանջներ են ներկայացնում: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում այսօր առաջին անգամ կհանդիպեք: Կարող է փոխադարձ համակրանք առաջանալ, որը շուտով ավելի լուրջ բանի կվերածվի:

Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, գործարքներ կնքել, որոնք շահույթ կբերեն: Որոշ Այծեղջյուրներ հաջող գնումներ կանեն: Արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ գումարը զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ստանձնեք կարևոր գործերը: Դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ լրիվ նոր բանից, նաև առօրյա խնդիրների լուծումից: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Շատ տեղին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Օգտակար կլինի ջանքերը կրկին միավորելը:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաջող կդասավորվեն, եթե ընկերների հետ միասին ճամփա ընկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է: Հազիվ թե կարողանաք խուսափել տհաճ պահերից, ցավալի թյուրիմացություններից, անհաջող զուգադիպություններից: Բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա, մանրուքներից էլ գլուխ կհանեք: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, պրովոկացիաներին չտրվելն ու կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունելը: Շրջապատողների խորհուրդներն ամենայն հավանականությամբ անօգուտ կլինեն:

Եթե օրվա առաջին կեսին պիտի նոր մի բանով զբաղվեք, ապա երկրորդին կվերադառնաք արդեն ծանոթ գործերին ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Միաժամանակ հնարավորություն կունենաք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, վերականգնել հարաբերությունները: