Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Marvel-ի մասին. «Այդ ֆիլմերն արհամարհանքի են արժանի»

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան՝ «Կնքահայրը» և «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերի հեղինակը, քննադատել է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքը և հոլիվուդյան այլ ժամանակակից բլոկբաստերներ:

Վարպետի խոսքով՝ «այս ֆիլմերն արհամարհանքի են արժանի»:
Կոպոլան GQ-ին տված հարցազրույցում նշել է, որ վերջին տարիներին Հոլիվուդը տարված է կոմերցիոն նախագծերով՝ ստեղծված առանց հեղինակային իրավունքի ռիսկերի:

Նա համեմատել է Դենիս Վիլնևի «Դյունա»-ն Քերի Ֆուկունագայի «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի հետ՝ տեսնելով զարգացումների նմանատիպ հաջորդականություն, որը ռեժիսորները «պետք է մատուցեն, եթե ցանկանում են բյուջե կազմել»: Կոպոլան նշել է, որ առանց ռիսկի ֆիլմ նկարելը «նման է առանց սեռի երեխա ունենալուն»։

2022 թվականին Կոպոլան կսկսի Megapolis գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Զենդայան։