Երևանում տեղի կունենա Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը

Փետրվարի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:

Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավելի համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը («In Odd We Trust»)։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։

Կազմակերպիչները հայտնում են, որ տրիոյի կազմում հանդես են գալիս Ռեմի Փանոսյանը (դաշնամուր), Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս), Ֆրեդ Պետիպրեն (հարվածային գործիքներ)։

Տրիոյի համերգը կազմակերպել են Ջազի հայկական ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ։