Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը վարակվել է կորոնավիրուսով և հետաձգել իր համերգը Լաս Վեգասում: Այս մասին հայտնում է TMZ հրատարակչությունը։
Երգչի ներկայացուցչի խոսքով՝ Բիբերն իրեն լավ է զգում։ Համերգը հետաձգվել է հունիսի 28-ին: Բիբերի հաջորդ համերգը նախատեսված է երեքշաբթի օրը Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքում, սակայն այն նույնպես հավանաբար կչեղարկվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել հարավկորեացի փոփ երգիչ Քիմ Թեհյոնը՝ BTS վոկալ-պարային խմբի յոթ անդամներից մեկը։