Universal Pictures-ը և Illumination Entertainment-ը հայտարարել են «Անճոռնի ես 4»-ի թողարկման օրը: Այն Միացյալ Նահանգների կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականին՝ Անկախության օրվա հանգստյան օրերին, այսինքն՝ հուլիսի սկզբին:
«Անճոռնի ես» ֆրանշիզան պատմություն է անհաջողակ չարագործի և նրա օգնականների՝ կենսուրախ մինիոնների մասին: Չորրորդ մասի սյուժեի մանրամասները դեռ չեն բացահայտվել: