Լև Լեշչենկոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Դինամո» տեղափոխվելու մասին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը ռուսական ակումբ: Այս մասին տեղեկացնում է soccer.ru-ն։

«Պետք է ուժեղացնել «Դինամոյի» կազմը, քանի որ խաղացողները բազմաթիվ վնասվածքներ ունեն, պահեստային նստարանը կարճ է:

Այժմ ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, խելամիտ սելեկցիա է իրականացնում, ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը, և Մխիթարյանի տեղափոխությունը դա լավ քայլ է:

Նա լավ ֆուտբոլիստ է, տեխնիկայով: Ամեն ինչ կախված է լինելու նրա հոգեբանական վիճակից, մարդկային որակներից: «Դինամոյում» համերաշխ կոլեկտիվ է հավաքվել, ինչպես նա իրեն այդ կոլեկտիվում կդրսևորի, հայտնի չէ»,- ասել է Լեշչենկոն: