Ջոլին խաբե՞լ է Փիթին. դերասանը դատարան հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ, հայտնում է TMZ-ն։

Դերասանը նախկին կնոջը մեղադրում է Ֆրանսիայում գտնվող Chateau Miraval կալվածքի իր մասը գաղտնի վաճառելու համար, որը նրանք միասին գնել են 2008 թվականին և նախատեսում էին հիմնել գինեգործության սեփական բիզնեսը։ Նրանք հենց այդ կալվածքում են ամուսնացել 2014 թվականին։

Ջոլին հայց է ներկայացրել՝ խնդրելով չեղարկել համատեղ գույքի առևտրի ժամանակավոր արգելքը։ Փիթն իր հերթին ասել է, որ համաձայնել է հրաժարվել ունեցվածքի իր մասից, եթե ինքն անձամբ հաստատի գնորդի թեկնածությունը։

Սակայն մեկ ամիս անց դերասանը իմացել է, որ նախկին կինը գինու գործարանի մի մասը վաճառել է Stoli Group-ին։ Այն ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություն է, որը ղեկավարում է ռուս գործարար, Forbes-ի ցանկից Յուրի Շեֆլերը։

Փիթը պնդում է, որ չի համաձայնել գործարքին: Նա դժգոհ է գնորդից, քանի որ վերջինս գինեգործարանի ղեկավարության մեջ իսկական քաոս է առաջացրել։ Դերասանը պահանջում է չեղարկել գործարքը և հույս ունի փոխհատուցում ստանալ պատճառված վնասի համար։

Նշվում է, որ Chateau Miraval կալվածքի արժեքի 40 տոկոսը՝ մոտ 28,4 միլիոն դոլարը, ներդրել է Անջելինան։ Բրեդը պնդում է, որ դրանով բիզնեսում նախկին կնոջ մասնակցությունն ավարտվել է, իսկ ինքը շարունակել է դրա վրա ժամանակ ու գումար ծախսել։