Երկրպագուները պահանջում են, որ Քայլի Ջենները բաժանվի Թրևիս Սքոթից

Քայլի Ջենների երկրպագուները պահանջում են, որ նա լքի Թրևիս Սքոթին «ամբողջ գիշեր խնջույքի մասնակցելու» համար՝ որդի ունենալուց մի քանի օր անց: Այս մասին գրում է The Sun-ը։

Ռեփերը քննադատությունների է ենթարկվել այն բանից հետո, երբ նրան նկատել են Սուպերգավաթի ավարտից հետո ընկերների և Քիմ Քարդաշյանի նմանակի հետ խնջույքի ժամանակ: Երկրպագուները քննադատել են ռեփերին Քայլիին «չհարգելու» համար։

Շատերը դիմել են Reddit-ին՝ այդ հարցի վերաբերյալ իրենց մտքերը կիսելու համար:

«Սա հաստատ խոսում է այն մասին, որ ես սիրում և գնահատում եմ իմ որդուն և հարգում եմ նրան ծննդաբերած կնոջը»,- հեգնանքով գրել է օգտատերերից մեկը։

Մեկ ուրիշը զարմացել է, թե «ի՞նչ է գտել Քայլին նրա մեջ»: «Նրանք բոլորն ունեն տղամարդկանց մեջ ամենավատ ճաշակը, սարսափելի է»,- գրել է նա՝ հավանաբար նկատի ունենալով Քրիս Ջենների մյուս դուստրերին:

Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ ռեփեր Թրևիս Սքոթն ու նրա սիրելին՝ Քայլի Ջենները, կրկին ծնողներ են դարձել։ Նրանք ունեն նաև երեք տարեկան դուստր՝ Սթորմի Վեբսթերը, որը ծնվել է 2018 թվականի փետրվարի 1-ին։