Նեյմարը Ռոբերտ Փաթինսոնի և Զոի Կրավիցի հետ մասնակցել է «Բեթմեն»-ի պրեմիերային

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի ֆուտբոլիստ Նեյմարը ներկա է գտնվել ռեժիսոր Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմի պրեմիերային։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Warner Bros․ կինոստուդիայի Instagram-ի պաշտոնական էջը։

Նեյմարի հետ միասին ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Ռոբերտ Փաթինսոնը («Փարոսը», «Մթնշաղը», «Հարրի Փոթերը և կրակի գավաթը») և Զոի Կրավիցը («Քիմի», «Big Little Lies», «Divergent»):

«Բեթմենի» ռուսական պրեմիերան նախատեսված է 2022 թվականի մարտի 2-ին։ Սև ասպետի մասին նոր ֆիլմում չարագործներին մարմնավորել են Փոլ Դանոն (The Riddler) և Քոլին Ֆարելը (Penguin):

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Warner Bros. Pictures (@wbpictures)