Ո՞ր լուսանկարներն են ավելի շատ «լայք» հավաքում

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները մարքեթինգի դիզայներների  համար ստեղծված ծրագրի շրջանակներում պարզել են Instagram-ում գրառումների  ու լուսանկարների հանրաճանաչության պատճառը։ Հաջող լուսանկար ունենալու համար երկու հիմնական կանոն կա, ասվում է ուսումնական հաստատության կայքում:

Սոցիալական ցանցերում հաջողված գրառման համար առաջին կարևոր կետը լույսի և գույնի հավասարակշռությունն է: Երկրորդ՝ լուսանկարը պետք է լինի կամ շատ պարզ կամ շատ բարդ։ Ավանդական ոսկե միջին այս հարցում չկա։

Գիտնականները նաև խորհուրդ են տալիս ավելի քիչ գույներ օգտագործել հաջող լուսանկար ստեղծելու համար, բայց դա չշփոթել ճիշտ լուսավորության հետ: Մի ծանրաբեռնեք նկարը ավելորդ մանրամասներով և պահպանեք նկարի հավասարակշռությունը եզրերի և մեջտեղի միջև։

Բացի այդ, խորհուրդ է տրվում լուսանկարել տեսողական անհամաչափությամբ: Պարտադիր չէ օբյեկտները իդեալականորեն դասավորել շրջանակում: Եվ ուշադիր եղեք ուղղահայաց և հորիզոնական համաչափության նկատմամբ: