Միլա Յովովիչը հղի է․ ԶԼՄ

Ուկրաինական ծագումով հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչին կասկածում էին չորրորդ հղիության մեջ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ աստղը Prada-ի միջոցառմանը ներկա է եղել ամուսնու՝ Փոլ Անդերսոնի հետ՝ վարդագույն լայն զգեստով, որի տակ թաքցրել է կլորացած որովայնը։

Սակայն ինքը՝ դերասանուհին, և ամուսինը դեռ չեն հաստատել ընտանիքում համալրման մասին լուրը։

Մինչդեռ ԶԼՄ-ները գրում են, որ վերջերս դերասանուհին գործնականում չի երևում հանրությանը և նույնիսկ չեղարկել է մի քանի սոցիալական միջոցառումներ։

Նշենք, որ Միլան և Փոլն արդեն մեծացնում են երեք դուստրերի՝ Էվերին, Դաշիելին և Օշինին։