Ադելին նկատել են առանց նշանադրության մատանու (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ադելը վերջերս հանրությանը ներկայացել է առանց իր շքեղ նշանադրության մատանու։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ աստղն իր ընկերոջ՝ Ռիչ Փոլի հետ ներկա է գտնվել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում կայացած NBA-ի բոլոր աստղերի խաղին, սակայն արդեն առանց միլիոն դոլարարանոց զարդի է եղել։

Կատարողուհին ներկայացել է Alaia ապրանքանիշի տասը հազար դոլար արժողությամբ ընձառյուծի վերարկուով, իսկ նշանադրության մատանու փոխարեն փոքր ադամանդներով զարդարված նեղ մատանի է կրել։

Նշենք, որ Ադելն առաջին անգամ մատանիով ներկայացել է BRIT Awards-ին Լոնդոնի O2 Arena-ում։