Թուրքի հետ հաց կիսելն իրենց քթից է գալու․ Արսեն Գրիգորյան

Այսօր համալիրի դիմաց բողոքի ակցիայի է մասնակցում նաև երգիչ Արսեն Գրիգորյանը։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում բոլորին կոչ արեց արթնանալ եւ տեր կանգնել մեր իրավունքներին։

«Ամբողջ ազգը պետք է արթնանա, այլ ոչ թե մի խումբ մարդիկ։ Կապ չունի՝ որ ոլորտի ներկաացուցիչ են։ Այսօր ավելի մեծ խնդիրների առջև ենք կանգնել։ Հրանտ Մաթևոսյանն ասում է՝ թուրքի հետ կերածդ հացը վաղը քթիցդ կգա։ Եթե հայ ես, պետք է տեր կանգնես»,- նշեց նա։