Նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի որդին՝ Կրուզը, հայտնվել է i-D ամսագրի վերջին համարի շապիկին։ Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ի էջում։
Լուսանկարում պատկերված է 17-ամյա տղան, որը կիսամերկ նստած է աթոռի վրա՝ Sunspel-ի սպիտակ ներքնազգեստով։ Նրա մազերը վարդագույն են ներկված։ Իսկ կերպարը լրացնում են բազմաթիվ զարդերը, մասնավորապես՝ մի քանի մատանի, փոքր ականջօղեր, վզնոց և կախազարդով վզնոց։
Հարկ է նշել, որ Քրուզ Բեքհեմը կրկնել է աստղային հոր խորհրդանշական ֆոտոշարքը, որն արվել է 2000 թվականին։ Դևիդը նույնպիսի հանդերձանքով նկարահանվել էր Homme Magazine-ի շապիկի համար: