Ջոլիի հետ սիրավեպի մասին լուրերից հետո The Weeknd-ը համբուրել է 29-ամյա դիջեյին

Երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Աբել Տեսֆայե) առիթ է տվել 29-ամյա դիջեյ Սիմի Խադրայի հետ սիրավեպի մասին լուրերին, գրում է TMZ-ը։

Դիջեյը Դուբայից է, ով աշխատում է քրոջ հետ համատեղ․ նրանց դուետը կոչվում է Simi Haze:

Սիմին եղել է ռեփերի ուղեկիցը փետրվարի 19-ին Լաս Վեգասում նրա ծննդյան տոնակատարության ժամանակ։ Պապարացիները ֆիքսել են զույգի համբուրվելու կադրերը։

Մի քանի ամիս առաջ The Weeknd-ի մասին լուրեր էին շրջանառվում, որ հանդիպում է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, իսկ նրա վերջին ալբոմում կարող եք տողեր լսել «նոր աղջկա» մասին, ով «կինոյի աստղ» է։

Սիմին և նրա քույրը՝ Հեյսը, նախկինում ընկերություն են արել երաժշտի նախկին սիրելիի՝ մոդել Բելլա Հադիդի հետ։