Այզան խոստովանել է, որ Գուֆից բաժանվել է մարմնավաճառի պատճառով

Բլոգեր Այզան պատմել է, որ որոշել է հեռանալ նախկին ամուսնուց՝ Գուֆից այն բանից հետո, երբ իմացել է, որ ռեփերը ընկերոջից մարմնավաճառի համար գումար է խնդրել, գրում է StarHit-ը։

«Դա 2013թ.-ն էր։ Ընկերուհիներիս հետ էի, Լյոշան նորից ինչ-որ տեղ անհետացավ, բնակարանի համար վճարելու ոչինչ չունեինք։ Նստած եմ, ու թքած ունեմ ամեն ինչի վրա։ Հետո ներս է մտնում ընկերս և ասում. «Այզա, ես այլևս չեմ կարող ստել: Լյոշան զանգում է ինձ և փող է խնդրում մարմնավաճառի համար։ Վեր կացա, դանդաղ քայլեցի դեպի պահարանը, վերցրի աղբի տոպրակները։ Ես դրանք տվեցի ընկերուհիներիս ու դայակին ու ասացի՝ հավաքեք իմ և երեխայի իրերը»,- հիշել է Այզան:

Միևնույն ժամանակ Այզան խոստովանել է, որ ինքը ևս դավաճանել նախկին ամուսնուն։ Նա հիշել է, որ ինքն ու ռեփերը միասին են եղել 10 տարի։ Ինչ-որ պահի նրանք ընդհանրապես մտերմություն չեն ունեցել, և բլոգերը «վարանել է»։ Այզան շեշտել է, որ չի էլ հիշում՝ քանի անգամ է դավաճանել ամուսնուն: Բլոգերը հավելել է, որ իրեն դուր են եկել Գուֆի ընկերները։

Այզան և Գուֆն ամուսնացած են եղել 2008-2014 թվականներին, ունեցել են որդի՝ Սամին։