Համացանցում հայտնվել են «Գերբնական գազաններ» ֆիլմի նոր մասի պաստառները

Դանիացի դերասան Մադս Միկելսենը, ամերիկացի երաժիշտ Էզրա Միլլերը և ռուս դերասան Ալեքսանդր Կուզնեցովը հայտնվել են Fantastic Beasts-ի նոր մասի պաստառների վրա, հայտնում է ֆիլմի Twitter-ի էջը։

Բացի այդ, նոր մասում, որը կոչվում է «Գերբնական գազաններ. Դամբլդորի գաղտնիքները», պաստառների վրա հայտնվել են նաև Ջուդ Լոուն, Էդդի Ռեդմեյնը և Քեթրին Ուոթերսթոնը։

«Գերբնական գազաններ. Դամբլդորի գաղտնիքներ»-ի՝ Հարրի Փոթերի մասին ֆիլմի սագայի պրիքվելի, պրեմիերան կկայանա 2022 թվականի ապրիլին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս դերասան Ալեքսանդր Կուզնեցովը մասնակցել է «Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի երրորդ մասի նկարահանումներին։

Նշվում է, որ Կուզնեցովը խաղալու է առանցքային դեր, նա կմարմնավորի Հելմուտ անունով կերպարին։ Թերևս խոսքը Հելմուտ Վայսի մասին է՝ կախարդ, Հյուսիսային Ամերիկայի Կախարդական վերահսկման կոնգրեսի առաջին Ավրորներից մեկը: