Աստղագուշակ փետրվարի 25-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավատեսությունն ու բարյացակամ տրամադրությունը պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, այնպիսի բաների համար, որոնց վրա ազդել չեք կարող: Ծրագրված գործերին կավելանան լրիվ անսպասելի գործերը, ստիպված կլինեք զբաղվել նրանով, ինչը ձեզ այնքան էլ չի հետաքրքրում:

Սակայն դուք ոչ միայն կհաղթահարեք բոլոր դժվարությունները, այլև հրաշալի արդյունքների կհասնեք ստանձնած ամեն ինչում: Բացի այդ, շատ բան կհաջողվի սովորել: Այսօր ստացած փորձն ապագայում ձեզ դեռ շատ պետք կգա: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ ու բավական լարված անցնել, բայց քիչ ժամանակ կանցնի, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Առավոտյան լավ է լուրջ հարցերը չքննարկեք, հատկապես եթե դրանց պատճառով արդեն տարաձայնություններ եղել են: Սպասեք: Ինտուիցիան կհուշի, թե երբ է եկել նման զրույցի համար հարմար պահը:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք՝ և՛ վաղուց ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Ժամանակ կմնա նաև հաճելի հանդիպումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, չեք վախենա դժվարություններից ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Գոյություն ունեցող գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Դրանում կօգնի ձեր հմայքը: Այսօր շատերին կուրախացնի ձեզ հետ շփվելու հնարավորությունը, կլինեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:

Օրը հրաշալի կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որին վաղուց էիք ուզում դուր գալ: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը. պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Երեկոն հեռվից լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հանգիստ անվանել չի կարելի: Գործեր սպասվածից շատ կլինեն, պիտի հրաժարվեք հին ծրագրերից անսպասելի առաջ եկած պայմանների պատճառով: Բայց բողոքելու պատճառ չի լինի, քանի որ այդ պայմանները ձեզ համար լավագույն ձևով կդասավորվեն: Եթե խուճապի չմատնվեք, կարող եք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում:

Օգտակար կլինի գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել դրանք: Որոշ Խեցգետինների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք ոչ միայն ձեզ համար կարևոր գործերի վրա: Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Կարող եք գլուխ հանել լուրջ խնդիրներից, լուծել բոլորին անհանգստացնող հարցերը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, վերականգնել արդարությունն ու աշխարհը դեպի լավը փոխել:

Նոր ծանոթություններ հեշտությամբ կհաստատեք: Բավական կլինի միայն հետաքրքիր մարդու հետ մի քանի բառ փոխանակելը, և նա անմիջապես կուզենա ձեր լավագույն ընկերը դառնալ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե շտապել: Հենց օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Այդ նույն ժամանակահատվածում հնարավոր են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ անսպասելի իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք: Կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը, հին կապերը վերականգնելու շանս կունենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Շատ բան պիտի հասցնեք, ընդ որում՝ պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև ուրիշների գործերով: Մեկ ուրիշը նման իրավիճակում կբարկանար, իսկ դուք հանգստություն կպահպանեք, բարեհամբույր կլինեք: Շրջապատողները կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները սպասվածից լավ կանցնեն: Վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, և դա ձեր արժանիքը կլինի: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կհասկանաք՝ ինչն է դուր գալիս շրջապատողներին, իսկ ինչն է նյարդայնացնում նրանց:

Հեշտ չի լինի կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Բայց չարժե հետաձգել դրանք, ոչ էլ՝ մեկ ուրիշին հանձնարարել: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե ճիշտ տրամադրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել: Համարձակ ստանձնեք այն, ինչն առաջ չի ստացվել. այսօր դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Եթե առաջարկներով հանդես գաք, ձեզ կաջակցեն: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացարձակապես չէին հետաքրքրվում դրանով:

Կուրախացնեն նաև անձնական հարաբերությունները: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք: Ընկերների հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի, և դրանք երկար ժամանակ կբավականացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Դրանք հաջող կլինեն միայն այն դեպքում, եթե մանրամասն ուսումնասիրեք ստեղծված իրավիճակն ու աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, և միայն դրանից հետո եզրահանգումներ անել: Օգտակար կլինի հին ծանոթին խորհուրդի հարցով դիմելը. ձեզ ցույց կտան այն, ինչն առաջ աննկատ է մնացել:

Օրը հազիվ թե հարմար լինի գործարքների ու գնումների համար: Ֆինանսներին վերաբերող հարցերում դուք հակված կլինեք տրվել հույզերին, այլ ոչ թե առողջ բանականությամբ ղեկավարվել: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Աղեղնավորներին, որոնք դրան ընդհանրապես չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ բան հեշտությամբ կտրվի: Համարձակ ստանձնեք լրիվ նոր գործերը. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Լուրջ սխալներ չեք անի, իսկ մանր-մունր սխալները ժամանակին կնկատեք ու կուղղեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն:

Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին, շատ չեք ծախսի դատարկ բաների վրա, բայց չեք էլ փորձի կարևոր բանի վրա խնայել: Երեկոն կուրախացնի ամենամտերիմ մարդկանց հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պրովոկացիաներին մի տրվեք: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչպես կպահեն իրենց շրջապատողները և ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել: Հենց դա թույլ կտա խուսափել լարված պահերից, հարթել բոլոր սուր անկյունները ու լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար կարևոր մարդկանց հետ:

Օրը հարմար կլինի լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Դուք կավարտեք այն, ինչ վաղուց էիք սկսել ու գոհ կմնաք արդյունքից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա անջնջելի տպավորություն թողնել, դա անելը դժվար չի լինի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Ինչ-որ մեկը կփորձի ընկերանալ ձեզ հետ, ձեզ իր կողմը գրավել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն այլ կերպ նայել նրան, ինչն առաջ ակնհայտ ու ճիշտ էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: