Հրապարակվել է «Ֆանտաստիկ գազաններ. Բնական գիտություն» ֆիլմի թրեյլերը

«Ֆանտաստիկ գազաններ. Բնական գիտություն» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում․ տեսանյութը հրապարակվել է Hero Collector YouTube ալիքում:

Ֆիլմը «Հարի Փոթեր» և «Ֆանտաստիկ գազաններ» ֆրանշիզների ստեղծողների, Բրիտանիայի Բնագիտական թանգարան և BBC-ի համատեղ նախագիծն է: Նախագծի հեղինակն ու վարողը դերասան Սթիվեն Ֆրայն է: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 27-ին BBC One-ով և iPlayer-ով, իսկ ապրիլի 1-ին՝ HBO Max-ով: