«Euphoria»-ի աստղը բացատրել է, թե ինչու է հրաժարվել սերիալում մերկ նկարահանվել

Ամերիկացի դերասանուհի Մինկա Քելլին Vanity Fair-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես և ինչու է հրաժարվել «Էյֆորիա» սերիալի երկրորդ եթերաշրջանում մերկ տեսարանում նկարահանվել։

HBO-ի սերիալում Քելլին մարմնավորում է Սամանթային՝ մեծահարուստ կնոջ:

Դերասանուհու խոսքով՝ ի սկզբանե իր կերպարի նկարագրությունը «բավականին մշուշոտ» էր, ինչի պատճառով էլ սերիալի ռեժիսոր Սեմ Լևինսոնը վերաշարադրել է սցենարը բառացիորեն նկարահանման ընթացքում։ Սակայն դա Քելլիին չի անհանգստացրել։

Եվ, այնուամենայնիվ, առաջին սերիայի տեսարաններից մեկը ցանկացել են չափազանց «անկեղծ» դարձնել նրա մասնակցությամբ. Մինկան չի համաձայնվել…

«Լևինսոնը կարծում էր, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե զգեստս ընկնի հատակին,- հիշել է դերասանուհին: – Սա իմ առաջին աշխատանքային օրն էր այս շոուում: Ինձ համար ուղղակի ամոթալի կլիներ մերկ կանգնելը»:

Ռեժիսորը լսել է Մինկա Քելլիի կարծիքը և հրաժարվել նկարահանել նրան այդ տեսքով։

«Այդ ժամանակ ես ասացի. «Ես շատ կուզենայի անել այս տեսարանը: Բայց կարծում եմ, որ դուք կարող եք թողնել զգեստը հագիս»,- շարունակել է նա: Ռեժիսորն էլ առանց վարանելու պատասխանել է. «Լավ»:

Euphoria-ի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019թ. իսկ երկրորդը՝ այս հունվարի սկզբին: