Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ նախկին մենեջերները փորձել են սպանել իրեն

Երգչուհի Բրիթնի Սփիրսը հերթական անգամ ստիպել է իր երկրպագուներին անհանգստանալ: Իր նոր գրառման մեջ երգչուհին հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Tri Star Sports & Entertainment Group-ի իր նախկին մենեջերներին: Իբրև նրանք ցանկացել են տեսնել իր դատաստանը, և նրա հայրը՝ Ջեյմս Սփիրսը, նրանց հետ դավադիր պայմանավորվածության մեջ է եղել:

Ներկայում Սփիրսի գրառումն արդեն ջնջված է, սակայն արևմտյան և ռուսական լրատվամիջոցները վկայակոչում են այն և տեղադրում սքրինշոթերը: