Մայքլ Մադսենը ձերբակալվել է որդու մահից մեկ ամիս անց

Դերասան Մայքլ Մեդսենը ձերբակալվել է Մալիբուում փետրվարի 23-ին՝ արտիստի տանը, հայտնում է The Sun-ը։

Ոստիկանական երեք մեքենաներ նախ ձեռնաշղթաներով ուղեկցել են արտիստին հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց ոստիկանության բաժին, որտեղ նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել։

Թե ինչ է կատարվել դերասանի տանը, հայտնի չէ։

Ձերբակալությունը տեղի է ունեցել Մադսենի որդու մահից ուղիղ մեկ ամիս անց։

Հադսոն Լի Մեդսենի մարմինը հայտնաբերվել է հունվարի 23-ին։ Երիտասարդի մահը հաստատել է Հոնոլուլուի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի ներկայացուցիչը։