Դերասաններ Թոմ Հոլանդը և Զենդայան այս օրերին հիանալի ժամանակ են անցկացնում Եվրոպայում: Նախօրեին զույգին նկատել են Հռոմում՝ ռոմանտիկ ժամադրության ժամանակ:
Պապարացիները զույգին նկատել են Antica Pesa ռեստորանից դուրս գալիս, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում։
Դերասանների սիրային հարաբերությունների մասին խոսակցությունները, ի դեպ, ի հայտ եկան մի քանի տարի առաջ, երբ նրանք առաջին անգամ միասին նկարահանվեցին 2017 թվականի՝ Spider-Man. Homecoming ֆիլմում։