Ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար

Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ օրում նվազել է 38,162 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։

Ըստ աղբյուրի՝ ռազմական գործողության սկսվելուց հետո փլուզվել է նաև ֆոնդային շուկան։

Այպիսով, չնայած նավթի գների կտրուկ աճին, ամենից շատ գումար կորցրել է «Լուկօյլ»-ի սեփականատեր Վագիթ Ալեքպերովը։ Նրա կարողությունը կրճատվել է 5,4 մլրդ դոլարով՝ հասնելով 19,5 մլրդ դոլարի։

Կորուստներ են ունեցել նաև «ՆովատԷկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (4 մլրդ դոլար), «ՆովատԷկ»-ում և «Սիբուր»-ում տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն (3,9 մլրդ դոլար):

«Սևերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն էլ  կորցրել է 3,5 մլրդ դոլար, իսկ «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունը կրճատվել է 3,3 մլրդ դոլարով:

Վարկանիշի կազմման համար հիմք են ընդունվել Forbes Real-Time հաշվիչի տվյալները, որը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում: Ռուս միլիարդատերերի օրական կորուստների մասին տվյալները հաշվարկվել են Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ։